Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Լյա՞րդդ ոնց ա, լյա՜րդդ»

«Լյա՞րդդ ոնց ա,  լյա՜րդդ»
23.06.2015 | 00:57

Նախկին ՀՅԴ-ական, այժմ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի սիրտը չի կտրվում «հարազատ» կուսակցությունից. նրան անվերջ կարելի է հանդիպել ԱԺ ՀՅԴ խմբակցության սենյակում, դաշնակցական ընկերների հետ նստած «փիքր անելիս»: Ի դեպ, մեր տեղեկություններով, դեպ կոալիցիա մուտքի պատրաստվող ՀՅԴ-ին ՀՀԿ-ն ամեն ինչ չի ասում, և ՀՅԴ-ն գլխի է ընկել, որ գազի հարցով տնտեսական հարցերի հանձնաժողովի զեկույցի տակ իշխանությունները, ի դեմս հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, լուրջ «ականներ» են դրել, որոնք կպայթեն անհրաժեշտ պահին, եթե Ռուսաստան-Հայաստան իշխանական տանդեմը համաձայնության չգա սահմանադրական բարեփոխումների հարցում: «Ականների» խնդրով զբաղվում է հիմնականում Արծվիկ Մինասյանը, ում փնտրում-փնտրում ու չէինք գտնում։ «Ո՞Ւր է նա, մեկ ժամ է` իրեն ենք փնտրում»,- հարցրինք ՀՅԴ խմբակցության սենյակում «փիքր» անող ընկերներին: «Խմելու գնացած կլինի»,- անհուն հումորով սեփական ցանկությունը մատնեցին քառօրյաներից ու արտահերթ նիստերից հոգնատանջ ՀՅԴ-ականները: Ի՜, Արծվիկը խմում էլ է՞: «Ի՜, ինչի՜ց ես խաբար,- ծանր տնքաց Արմեն Ռուստամյանը,- էս լյարդներս Արծվիկի պատճառով ըսենց լայնացա՜ն-լայնացա՜ն, ու հիմա չգիտենք` ինչ անենք»։ Պայթեց ծիծաղը, քանզի ներկաները, բացի Արծվիկից, «բաքոսին» իսկապես «հարգանքով» են վերաբերվում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ